
Թաիլանդում ֆուտբոլային մրցախաղ է անցկացվել դպրոցականների ու փղերի միջև

Թաիլանդում ֆուտբոլային մրցախաղ է անցկացվել դպրոցականների ու փղերի միջեւ: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է ընթացել խաղը։
Բոլոր «խաղացողներն» իրենց վրա կրում էին ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության հավաքականների գույները: Ֆուտբոլային մրցախաղը դարձել է մոլախաղերի դեմ արշավի բաղկացուցիչ մասը: