Բաժիններ՝

Խուլեն Լոպետեգին հեռացվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացվեց իր պաշտոնից: Այդ մասին հաղորդել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք ստիպված էինք դադարեցնել համագործակցությունը հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ: Նրան հաջողություն ենք մաղթում: Այն ամենը, ինչին կհասնի հավաքականը, կլինի նրա աշխատանքի արդյունքը»,- ասել է Ռուբիալեսը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Լոպետեգին կդառնա «Ռեալի» գլխավոր մարզիչը: Լոպետեգիի պայմանագիրն Իսպանիայի հավաքականի հետ նախատեսված էր մինչև 2020 թվականը:

ԱԱ-2018-ի խմբային փուլում իսպանացիները կխաղան Պորտուգալիայի (հունիսի 15), Իրանի (հունիսի 20) և Մարոկկոյի հետ (հունիսի 25):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս