Բաժիններ՝

Հայրենադարձության ծրագրին նոր թափ կհաղորդվի. պետնախարար Մարտիրոսյանի առաջին այցն Իշխանաձոր և Արաքսավան համայնքներ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, ապա՝ Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ այցի սկզբում Գ․ Մարտիրոսյանը եղել է Բերձորում կառուցվող շրջանային բազմաֆունկցիոնալ հիվանդանոցի շինհարթակում, ծանոթացել կատարվող աշխատանքներին: Կարևորելով շրջկենտրոնի և շրջակա համայնքների բնակչությանառողջապահական հարցերի լուծման համար հիվանդանոցի նոր շենքի կառուցումը՝ պետնախարարը քաղաքաշինությաննախարարին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ավարտել շինաշխատանքները:

Այնուհետև Գ. Մարտիրոսյանը այցելել է շրջանի հարավային թևի՝ վերջերս տեղացած կարկուտից ամբողջովին վնասվածհացահատիկային մշակաբույսերի դաշտեր և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով Իշխանաձոր համայնքումմշակվող տնտեսություն, որտեղ շուրջ 40 հեկտարի վրա աճեցվում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Անդրադառնալովմոտ 70 աշխատատեղ ապահովող այս տնտեսության գործունեությանը՝ պետնախարարը հորդորել է շարունակելաշխատանքները նոր թափով։

Իշխանաձորում Գ․ Մարտիրոսյանն այցելել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և կառավարությանհամաֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամաս, որտեղ ավարտին է մոտենում վերաբնակիչների համար նախատեսված 50 առանձնատների շինարարությունը: Պետնախարարը ծանոթացել է նոր բնակարանների պայմաններին և շեշտել, որ ծրագիրըշարունակական է լինելու: Նրա խոսքերով՝ հայրենադարձությունը գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրությանկենտրոնում, և առկա հնարավորությունների սահմաններում տարեցտարի դրան նոր թափ է հաղորդվելու: Պետնախարարը ծանոթացել է նաև համայնքում կառուցվող թռչնաբուծական ֆերմայի աշխատանքներին, հետաքրքրվելծրագրի մեկնարկով և ստեղծվելիք նոր աշխատատեղերով:

Այցի շրջանակում Գ. Մարտիրոսյանը եղել է Իշխանաձորի միջնակարգ դպրոցում, հանդիպել ավարտական քննությանմասնակից աշակերտներին և հորդորել ապագա մասնագիտությունների ընտրության հարցում գիտակցված որոշում կայացնել:

Իշխանաձորում պետական նախարարը նաև անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ շրջանի հարավային թևիհամայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Անդրադառնալով կարկտահարության հետևանքով տուժածհողօգտագործողների խնդրին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ առաջիկայում կանցկացվեն քննարկումներ, որոնց ընթացքումհաշվի կառնվեն նաև հողօգտագործողների կարծիքները, և որոշում կկայացվի պետական աջակցության ձևի ու չափի մասին: Պետնախարարը հավաստիացրել է, որ բնակարանների վերանորոգման համար պետական աջակցությամբ հատկացվողշինանյութերի ծրագիրն առաջիկայում ավելի կկանոնակարգվի, կմեծացվեն տրամադրվող շինանյութի ծավալները։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել շրջանի համայնքներում իրականացվող գյուղատնտեսական ևքաղաքաշինական այլ հարցերի։

Օրվա երկրորդ կեսին պետնախարարն ուղևորվել է Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր: Գ. Մարտիրոսյանը տեղումծանոթացել է վերաբնակիչների համար տեղադրված ժամանակակից կահավորմամբ նոր տնակների տեղադրման ընթացքին, համայնքում իրականացվող ծրագրերին և խոստացել, որ բնակավայրի նկատմամբ պետական ուշադրության պակաս չիլինելու:

Հադրութի շրջանում Գ. Մարտիրոսյանը այցելել է նաև հացահատիկային մշակաբույսերի ընդունման համար կառուցվող պահեստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս