
Ֆերնանդո Իերոն գլխավորեց Իսպանիայի հավաքականը

Իսպանիայի հավաքականը հայտարարեց մարզչի անունը, ով կգրավի հեռացված Խուլեն Լոպետեգիի տեղը: Գլխավոր մարզիչ դարձավ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Իերոն:
Իերոյի նշանակման մասին հաղորդել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Թվիթերը: Հիմա Իերոն անցկացնում է թիմի հետ առաջին մարզումը և հունիսի 15-ին դուրս կբերի հավաքականը Պորտուգալիայի հետ խաղին:
2017թ. նոյեմբերի 27-ից Իերոն աշխատում էր՝ որպես Իսպանիայի հավաքականի մարզչական տնօրեն: Լոպետեգին հեռացվեց թիմից «Ռեալի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը