Բաժիններ՝

10 կամավոր, ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր. կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

ժամը 12:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 161 փրկարար (ՓԾ տարբեր կառուցվածքային և տարածքային՝ Երևանի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզային փրկարարական վարչություններ), 10 կամավոր և ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով: Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները կշարունակվեն ուժեղացված ռեժիմով:

Որոնողական աշխատանքներում ընդգրկված են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկայով), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

Աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը:

***

Փրկարարների կողմից նախորդ օրերին իրականացված որոնողական աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս