Նիդեռլանդների թագուհու կրտսեր քրոջը՝ Ինես Սորեգիետային, մեռած են գտել Բուենոս Այրեսի իր բնակարանում:
Արցախում պաշտոնանկությունները որևէ կերպ չեն ազդի երկրի անվտանգության և սահմանային լարվածության վրա: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ պաշտոնանկությունները սահմանային լարվածության վրա:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ փոքրիկ, հետաքրքիր միջադեպի կենտրոնում հայտնվեցին:
Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ մեխանիզմ է կիրառվելու արտասահմանից վերադարձող զինծառայության ենթակա անձանց դեպքում:
Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում ելնում է այն դիրքորոշումներից, որոնք պաշտոնապես ներկայացվել են ՀՀ իշխանությունների կողմից: Այս մասին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Էնպես չի, որ մենք եկել ենք էստեղ և մտածում ենք՝ էնպես անենք, որ Հանրապետական իշխանության ամբողջ եղելությունները ներկայացնենք ժողովրդին: Ժողովուրդը մեզ հետ միասին ապրել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին և ՀՀԿ-ի դիրքորոշմանը:
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին Մոսկվա այցի շրջանակներում աշխատանքային նախաճաշ ունեցավ ՌԴ Պետական Դումայի և Դաշնային Խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների և սենատորների հետ:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ ու ֆինանսների նախարարություն եւ համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:
ԱԺ ՀՀԿ խամբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը վստահեցնում է, թե ՀՀԿ-ն դեռևս չի մտածում, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում քանի տոկոս ձայն կստանա, բայց միաժամանակ նշում է, որ ՀՀԿ-ն հաջորդ ընտրություններին սկսում է պատրաստվել նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից:
«ՀՀԿ մեր գործընկերների սիրտը, ինչպես տեսաք, թիվ է ուզում»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի համար շարունակում են որպես հենման կետեր մնալ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելին խնդրել է լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել ռազմական ուժերի ու տեխնիկայի տեղափոխման հնարավորությունների ընդլայնման համար Եվրոպայի տրանսպորտային ենթակառուցվածքի թողունակության բարձրացման պլանի իրագործմանը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի Էրեբունի ավիացիոն բազայի բանակային օդուժի օդաչուներն սկսել են յուրացնել ինքնուրույն եւ զույգով թռիչքները՝ նմանակման հրթիռահարվածներ հասցնելով պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համալրիներին:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն առաջարկում է կառավարությանը կտրուկ գործողություններ անել և թոշակները բարձրացնել։ Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նա նկատեց, որ կառավարությունը կախարդական փայտիկ չունի, բայց թոշակառուների վիճակը ծայրահեղ ծանր է։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 31-ից մինչև հունիսի 6-ը գրանցված երկրաշարժերից 65-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց, որ ծրագրի մեջ մի խոցելի պարբերություն կա։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Նապոլեոն Օհանյանի, 06.06.2018թ. ճանաչել և հռչակել է ՀԿԳ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի անմեղությունը` հանցակազմի բացակայության հիմքով:
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք համաներում լինելո՞ւ է և ե՞րբ է լինելու։
ԱՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուսլան Իսրաելյանն այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել:
«Դրական է, որ, սրբագրելով Ձեր դիրքորոշումը, թե´ Եվրասիական միության և թե´ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում այլևս ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր չկան, ավելին` խրախուսվում է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունների խորացումը: Եթե նախկինում ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը Դուք համարում էիք ջուր, ապա այսօր ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունիսի 7-ին ադրբեջանական NIDA ընդդիմադիր շարժման նախկին անդամներ Ռաշիդ Հասանովի, Զաուր Գուրբանլիի, Ուզիր Մամեդլիի և Ռաշդատ Ախունդովի բողոքների վերաբերյալ որոշում է կայացրել:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումն ու նրա հետ բանակցությունները կառուցողական է համարում:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը դատական կարգով կարող է բողոքարկել իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշումը, եթե համաձայն չէ տվյալ որոշմանը:
«Ձեր ծրագրի 5-րդ բաժնում գրված է՝ ազատ, արժանապատիվ, երջանիկ քաղաքացի»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նկատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Խա՞նդ, թե՞ մտահոգություն. Վազգեն Մանուկյանը հակադարձում է Ավետիք Իշխանյանին
«Սասնա ծռեր 3»-ի գործով դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց փոխել ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ:
Հունիսի 7-ին, ժամը 11:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ինչի հետևանքով կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: