Բաժիններ՝

Բուենոս Այրեսում մեռած են գտել Նիդեռլանդների թագուհու քրոջը

Նիդեռլանդների թագուհու կրտսեր քրոջը՝ Ինես Սորեգիետային, մեռած են գտել Բուենոս Այրեսի իր բնակարանում: Այդ մասին հունիսի 7-ին հայտնել է La Naciցn արգենտինական հրատարակությունը:

Սորեգիետայի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը հրատարակությանը հաստատել են Նիդեռլանդների կառավարության մամուլի ծառայությունում:

«Ես հաստատում եմ, որ Ինես Սորեգիետան՝ Նիդեռլանդների թագուհու քույրը, վախճանվել է լույս հունիսի 6-ի գիշերը: Ենթադրվում է, որ խոսքն ինքնասպանության մասին է»,-հայտարարել են մամուլի ծառայությունում: Սորեգիետայի բնակարանը գտնվում է Ալմագրոյի շրջանում, պատահարի վայրում աշխատում է ոստիկանությունը: ԶԼՄ-ները նշում են, որ 33-ամյա կինը, հավանաբար, տառապում էր ընկճախտից:

Սորեգիետան Նիդեռլանդների Վիլեմ-Ալեքսանդր թագավորի եւ Մաքսիմա-Արիանա թագուհու կրտսեր դստեր կնքամայրն էր: ԶԼՄ-ները ենթադրում են, որ Մաքսիմա թագուհին կարող է ուղեւորվել Արգենտինա՝ քրոջ հուղարկավորությանը:

Նիդեռլանդների Մաքսիմա թագուհին ծնունդով Արգենտինայից է, նա Նիդեռլանդների հպատակ է դարձել 2001 թվականին՝ Վիլեմ-Ալեքսանդրի հետ հարսանիքից առաջ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս