
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի հետ կապված հերթական վճիռներն է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունիսի 7-ին ադրբեջանական NIDA ընդդիմադիր շարժման նախկին անդամներ Ռաշիդ Հասանովի, Զաուր Գուրբանլիի, Ուզիր Մամեդլիի և Ռաշդատ Ախունդովի բողոքների վերաբերյալ որոշում է կայացրել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:
ՄԻԵԴ-ի որոշման համաձայն 2013 թ. NIDA-ի ակտիվիստների ձերբակալությունները եղել են անօրինական և իրավունքի խախտմամբ:
Խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5.1-կետը (ազատության իրավունքը) և 18 կետը (քաղաքական նպատակներով իրավունքների սահմանափակումը):
ՄԻԵԴ որոշմամբ՝ նրանցից յուրաքանչյուրին որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է վճարվի 20 հազար եվրո, իսկ դատական ծախսերի փոխհատուցման համար 3-5 հազար եվրո: