
Մոգերինին խնդրել է լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել ԵՄ-ի պաշտպանությանը

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելին խնդրել է լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել ռազմական ուժերի ու տեխնիկայի տեղափոխման հնարավորությունների ընդլայնման համար Եվրոպայի տրանսպորտային ենթակառուցվածքի թողունակության բարձրացման պլանի իրագործմանը:
Այդ մասին նա հայտարարել է հունիսի 7-ին՝ Բրյուսելում ելույթ ունենալով Պաշտպանության եվրոպական գործակալության խորհրդաժողովում։
«Ես առաջարկել եմ տրանսպորտային ենթակառուցվածքը հաշվի առնել հաջորդ բյուջեի շրջանակներում եւ լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել»,-ասել է նա:
Մարտի վերջին Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել է ռազմական ուժերի եւ տեխնիկայի տեղափոխման հնարավորությունների ընդլայնման համար Եվրոպայի տրանսպորտային ենթակառուցվածքի թողունակության բարձրացման պլանը, որը դարձել է ԵՄ-ի մշտական կառուցավորված պաշտպանական համագործակցության (PESCO) եվրոպական ծրագրի կենտրոնական նախագծերից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: