Ռուսլան Իսրաելյանն «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել

ԱՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուսլան Իսրաելյանն այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել:

Ռուսլան Իսրաելյանն «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել
Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

Սիրելի ՛ արցախցիներ, կուսակից ընկերներ
Երկար մտորումներից հետո, այսօր ես որոշում եմ կայացրել դուրս գալ «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից` պետական շահը վեր դասելով կուսակցական շահից: Մանդատս վայր չեմ դնում մի պարզ պատճառով. մասնակցելով ԱԺ ընտրություններին ես ունեցել եմ և ունեմ իմ հետևորդները, որոնց հուսախաբ անելու իրավունք չունեմ: Հավելեմ նաև, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության քվոտաների միջոցով Աժ-ում զբաղեցրածս Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ևս պատրաստ եմ հրաժարվել, եթե «Հայրենիք» խմբակցությունը նման պահանջ դնի:

Կուսակցության և խմբակցության կազմից դուրս գալուս հիմնական պատճառը «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի` պետնախարարի պաշտոնից հրաժարական տարու վերաբերյալ անհամաձայնությունս է: Հրաժարական, որ չի եղել Արցախում ծավալված երիտասարդական շարժման պահանջների հիմքում , դեռ ավելին` այդ շարժման մասնակիցների շրջանում վայելել է մեծ հեղինակություն և, ի վերջո` հրաժարական որը չի քննարկվել կուսակցությունում:

Թող խաղաղությունը թևածի մեր հայրենիքում, և հաղթի ողջախոհությունն և պետականամետ մտածելակերպը:

Հարգանքներով` Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
Ռուսլան Իսրայելյան

Տեսանյութեր

Լրահոս