ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2018թ. հունիսի 27-ին, հուլիսի 25-ին, օգոստոսի 22-ին, սեպտեմբերի 19-ին, հոկտեմբերի 17-ին , ժամը՝ 11:00-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:
Կարծրատիպը փոխելու անհրաժեշտություն միանշանակ կա, որովհետև մեր արտաքին քաղաքականության հիմքում մնում է մեկ հիմնական սկզբունք՝ Հայաստանի ազգային շահը, «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Պետական եկամուտների կոմիտեն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսոկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա:
Հյուսիսային Կորեայում վերադասավորումներ են տեղի ունեցել բարձրագույն զինվորական ղեկավարության կազմում, իրենց պաշտոնները թողել են բոլոր երեք հիմնական զորահրամանատարները:
Մորաքրոջ որդու անչափահաս դստերը բռնաբարելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն արդեն դատարանում է, մեղադրյալը՝ կալանքի տակ:
Հունիսի 4-ին, ժամը 08:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ «Թասի ոլորաններ» կոչվող հատվածում, Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճապոնիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Տարո Ասոն որոշում է ընդունել պետական գանձարան վերադարձնել իր մեկ տարվա աշխատավարձը ի նշան այն բանի, որ նա զղջում է իր գերատեսչությունում այն փաստաթղթերի կեղծման համար, որոնք կապված են վարչապետ Սինձո Աբեի անձնական ընկերոջ ընկերության հետ։
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խիստ մտահոգ են վերջին օրերին Արցախում արձանագրված իրադարձությունների փաստով:
Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում, որը գտնվում է թուրք-իրաքյան սահմանին, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների և թուրք զինվորների միջև հերթական բախումն է գրանցվել:
Գողություն դեղատանը․ կասկածյալը հայտնաբերվել է։
Իրաքը ձեռնամուխ է եղել Քիրքուքի նահանգի հանքավայրերից Իրան նավթի արտահանական մատակարարումներին:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող ելույթները Արաբական Միացյալ Էմիրություններում:
Հունիսի 4-ի վաղ առավոտյան Տայվանում խոշորագույն զորավարժություններ են մեկնարկել մարտական հրաձգությամբ, դրանք կշարունակվեն մինչեւ հունիսի 8-ը:
Ոստիկանությունը Փարիզում միգրանտների վերջին երկու ճամբարների երկրորդ տարհանումն Է իրականացնում վերջին հինգ օրում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Մոլդովայի ընտրանու հետ ընկերական խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել Ավստրիայում:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը նախագահ Դոնալդ Թրամփին չի ուղեկցի Կանադայում G7-ի գագաթնաժողովում եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպմանը:
Թբիլիսիի մետրոն չի աշխատում մեքենավարների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում:
«Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս». այսպես է վերնագրված ռուս-հրեական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինի «Le Monde» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նա պատմում է Ադրբեջանի բանտում իր ամենօրյա տանջանքների և հալածանքների մասին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով հունիսի 3-4-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկելու է սիրիական Մանբիջում Թուրքիա-ԱՄՆ համատեղ գործողությունների հետ կապված հարցեր:
Տանզանիայում ապրող սիամական երկվորյակներ Մարիա եւ Կոնսոլատա Մվաքիքութիները 22 տարեկան հասակում մահացել են տեղի հիվանդանոցում, որտեղ նրանք գտնվում էին վերջին կես տարում, տեղեկացնում է BBC-ին:
Մանրամասներ Կարբիում հնչած կրակոցների դեպքից։
«Արժանապատվություն եւ ճշմարտություն պլատֆորմ » եվրոպամետ կուսակցության առաջնորդ Անդրեյ Նեստասեն հաղթել է Քիշնեւի քաղաքապետի վաղաժամկետ ընտրությունների երկրորդ փուլում:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների հետ։
Առնվազն 25 մարդ է զոհվել Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Ստավանգերի մրցաշարի հերթական տուրում կիսեց միավորը:
Հունիսի 3-ին՝ ժամը 18:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օրերս հայտնաբերված դիակի հետքերով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 4-ին՝ ժամը 03:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը բախվել է սյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: