
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ. «Norway chess»

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Ստավանգերի մրցաշարի հերթական տուրում կիսեց միավորը:
Նորվեգիայում ընթացող «Norway chess» մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը մրցում էր Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 28-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:
Այս տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր և կրկին կիսում է 2-3-րդ տեղերը:
Հաջորդ` 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Սերգեյ Կարյակինն է: