ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 4-ին Մոսկվայում մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին եւ ելույթ ունեցել «Միջազգային անվտանգության ամրապնդում. խորհրդարանների դերը» թեմայի շրջանակում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․հունիսի 7-ին ժամը 08։00-20։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գոմաձոր, Ցամաքաբերդ, Միկրո 1-ից-6 թաղամասերի, Բաբաջանյան, Կոմիտասի, Էներգետիկների փողոցների ջրամատակարարումը:
«Լոռու մարզպետարան» ֆեյսբուքի նորաբաց էջը փաստորեն, կգործի նորանշանակ մարզպետ՝ Հրանտ Մագարյանի պաշտոնավարման ընթացքում:
Առաջին անգամ կյանքում Զիդանին չեն սպասում հավաքականում: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) նախագահ Նոել լե Գրաեն հավաստիացրել է, որ Զինեդին Զիդանը մոտակա տարիներին չի գլխավորի ազգային թիմը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների 6 գեներալի թոշակի է ուղարկել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ միացմամբ անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակի մասին։
Հարկավոր է ուշադիր լինել նշաններին, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին ախտորոշել առողջական խնդիրներն ու համապատասխան բուժում ստանալ:
Ստեփանակերտում անվտանգության ծառայողների եւ քաղաքացիների միջեւ ծագած կենցաղային վեճը, որը ավարտել է ծեծկռտուքով, գրավեց ինչպես հայրենական, այնպես նաեւ սփյուռքյան հասարակության ուշադրությունը:
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ դեռ վստահ չէ մարզչական աշխատանքին վերադառնալու մեջ:
Արցախի ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանը հունիսի 4-ին գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի օրակարգով՝ «ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի մասին» և «2018 թվականի հունիսի 1-ին ք. Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակի մասնին քննարկումներ» հարցերով:
«Արցախում կատարյալ կայունություն է, նույնիսկ, եթե որևէ մեկը գա Ստեփանակերտ, չիջնի ավտոկայանի մոտ, որտեղ կանգնած են մի քանի տասնյակ մարդիկ, չի էլ պատկերացնի, որ ինչ-որ ցույցեր են։ Կատարյալ կայուն վիճակ է, որևէ ապակայունացում չկա, որևէ վտանգ չկա, կյանքը նորմալ շարունակվում է»:
Փիրուզյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ սպանությունը կատարելու և կազմակերպելու համար:
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է իրավիճակ, որում, մի կողմից, գործադիր իշխանությունը պատկանում է հեղափոխությունը իրագործած եւ ժողովրդի վստահությունը վայելող ուժին, մյուս կողմից, սակայն, Ազգային Ժողովի կազմը, ձեւավորված լինելով 2017 թվականի կեղծված ընտրությունների արդյունքում, շարունակում է արգելք լինել երկրի զարգացման եւ արմատական փոփոխությունների համար։
Տնտեսական հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցների ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլին /2019-2021թթ./ նախապատրաստվելու շրջանակում հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն էին այցելել Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոիուն և Եվրոպայի Խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության աշխատանքային խումբը:
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրաժարվել է գլխավորել մադրիդյան «Ռեալը»: Ըստ աղբյուրի տեղեկության՝ 30-ամյա մասնագետը ցուցադրել է հավատարմությունն իր ներկայիս ակումբին:
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 4-ին Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին և համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ստեփանակերտում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ Արցախում տեղի ունեցող իրադարձություններն անհանգստացնող են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով Ղարաբաղից հնչող կոչերին, որ Հայաստանը պետք է միջամտի և գնահատական տա տեղի ունեցողին:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը չի շտապում գնահատական տալ կառավարության ծրագրին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կորյուն Նահապետյանը նշեց, որ ծրագիրը կարդացել է, սակայն գնահատականներ տալու համար վաղ է համարում:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված:
Լոռու մարզի դատախազությունում մի քանի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք պատշաճ կերպով չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների եւ պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
Իրանը գործում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի շրջանակներում:
Թոմ Քաթինային նվիրված փոստային նամականիշին կցված նվիրատվության կտրոնի վաճառքից ստացված հասույթը ուղղվելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: Դա թույլ կտա բոլորին հեշտորեն նվիրատվություն կատարել նախաձեռնությանն ու դրա կողմից իրականացվող նախագծերին:
Հայաստանը մտահոգությամբ է հետևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալվող զարգացումներին: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Առանձնապես խոշոր չափերով հարկերը չարամտորեն խուսաթելու մեղադրանքով կալանավորված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը բաց նամակով դիմել ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ մեղադրելով ոստիկանությանը, որ չի կարողանում գտնել իր 2-ամյա որդուն։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում կնոջը կողոպտած անձի ինքնությունը:
Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) հունիսի 4-ին բացվում է Միացյալ Նահանգների Apple կորպորացիայի պլատֆորմների համար ծրագրային ապահովման մշակողների ամենամյա համաշխարհային խորհրդաժողովը։