Հունիսի 1-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կապանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բանջարեղենի խանութից պայուսակ են գողացել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից: Նա շարունակելու է գործունեությունը ծավալել որպես անկախ պատգամավոր:
Զոհված ամերիկացի զինվորի ծառայակիցները ողջունել են վերջերս ծնված նրա դստերը:
«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչը կարող է գլխավորել «Չելսին»: Ինչպես հաղորդում է իտալացի լրագրող Ջամլուկա դի Մարցիոն, «Չելսին» բանակցություններ է վարել «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչի հետ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի թատրոնը թատերախումբը Վանաձորցի երեխաներին է ներկայացվել «Անուշ» օպերան, որը բեմադրվել է հատուկ դպրոցական տարիքի երեխաների համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով վարույթը քննելու է հունիսի 15-ին, ժամը 11:00-ին. հայտարարում է Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն՝ հարցի խաղաղ կարգավորման գործընթացում: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այսօր այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական հոսպիտալ՝ տեսակցելու հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային պատճառով տեղի ունեցած փոխադարձ կռվի արդյունքում վնասվածքներ ստացած և ստացիոնար բուժում ստացող երեք քաղաքացիներին՝ Մհեր Մուսայելյանին (ԱՀ ԱԱԾ աշխատակից), Ալբերտ Ավետիսյանին և Դավիթ Հարությունյանին»:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հակապատժամիջոցների մասին օրենքը, համապատասխան փաստաթուղթը հունիսի 4-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ռեսուրսում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերվել է երկու կոռուպցիոն դեպք, որոնց վերաբերյալ նյութերն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Եվրամիությունը (ԵՄ) կարող է Միության անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի կողմից մաքսերի սահմանման եւ ԵՄ-ի պատասխան միջոցների առնչությամբ:
«Ես կարծում եմ, որ Արցախի նախագահի դատապարտող հայտարարությունը շատ կարևոր ուղերձ է եղել, և դրանից հետո պետք է հետևենք գործողություններին: Դրանք բոլորը պետք է ի կատար ածվեն»:
Յունիբանկը մասնակցեց Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսին, որում ներկայացրեց ՓՄՁ վարկատեսակներ` հատուկ նախատեսված հյուրանոցային և ռեստորանային ոլորտում աշխատող փոքր և միջին ձեռնարկությունների համար:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Թվային մարքեթինգ» թեմայով բիզնես դասընթաց իրականացրեց ՓՄՁ ղեկավարների համար։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը մտահոգություն ունի ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրում ամրագրված այն դրույթի հետ, որ պետք է ստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարող առանձին մարմին։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվայում առանձին երկկողմ հանդիպումներին, ինչպես նաև Կիզիլ քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Ընթացիկ տարվա մայիսի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահը դիմել էր Հանրային խորհուրդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում թեկնածու առաջադրելու նպատակով:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հաստատվել է ադրբեջանական պատվիրակության երկու նոր անդամների թեկնածությունները:
78 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Նեւեդոմսկին:
Լեհաստանի մայրաքաղաքում`Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովին մասնակցելու եւ ելույթով հանդես գալու նպատակով, Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ:
«Ոստիկանը եթե տեսնում է իրավախախտման դեպք է տեղի ունենում, կամ հանցագործություն, պարտադիր չէ, որ իրեն վերևից որևէ մեկն ուղղորդի։ Ինչ վերաբերում է կարմիր բերետավորների գործողություններին՝ յուրաքանչյուր գործողությանը տրվում է, կտրվի իրավական գնահատական»:
Մահացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Ամիրաղյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին:
Հունիսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել հանրապետության 1 խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ:
«Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ արագաչափերը և տեսանկարահանող սարքերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու ուղղակի ամենակարճ ճանապարհներից մեկը՝ որոշ ընտանիքներին սարքելու մուլտի-միլիարդատերեր: Ես ձեզանից չեմ պահանջում քաղաքական գնահատական և չեմ ուզում՝ ասեք՝ համաձայն եք ինձ հետ, թե ոչ, որովհետև ինձ հետ համաձայն են ՀՀ 3 մլն-ից քիչ ավելի քաղաքացիներ»:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է, որ վերջին օրերին փորձ է արվել հակազդել ԱԱԾ գործողություններին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ «Երևան սիթի» և մյուս սուպերմարկետներում գները բարձրացնելը սաբոտաժի փորձ չի համարում։
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ներկայում գտնվում է Լեհաստանում, որտեղ տեղական հեռարձակողի եթերում խոսել է Վրաստան իր ուղեւորության մասին եւ հայտարարել, թե հենց որ ինքը հնարավորություն ունենա, անմիջապես կմեկնի հայրենիք, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Ես նախընտրում եմ սա ասել՝ անցումային կառավարություն։ Ավելի կարևոր է՚ այս անցումային ծրագրին ուշադիր լինի հենց գրագետ ու մասնագիտական խավը, որովհետև անցումայինը շատ կարևոր մի փուլի սկիզբ է»:
Ոստիկանության կողմից Ժիրայր Սէֆիլյանին և ազատությունից զրկված այլ, այդ թվում՝ ՊՊԾ գունդ զինված մուտք գործելու առնչությամբ կալանավորված մի շարք անձանց դատարան չտեղափոխելը Մարդու իրավունքների պաշտպանը նախևառաջ դիտարկում է այդ անձանց անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման տեսանկյունից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը մինչ օրս չի կայացել ԱՄՆ-ում ընթացող կատաղի ներքաղաքական պայքարի պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: