Վալերի Գերգիևը նշում է ծննդյան 65-ամյակը
Մարիինյան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւը նշում էծննդյան 65-ամյակը: Հոբելյանի առթիվ նրան շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Թե՛ Ռուսաստանում եւ թե՛ ամբողջ աշխարհում ձեզ ճանաչում են որպես ականավոր դիրիժորի, աշխարհի առաջատար երաժշտական թատրոններից մեկի ղեկավարի, որպես հիանալի ստեղծագործողի, սիրված աշխատանքով տարված մարդու»,- նշված է շնորհավորական հեռագրում:
Վալերի Գերգիեւը ՌԴ-ի ժողովրդական արտիստ է (1996), ՌԴ-ի Պետական մրցանակի դափնեկիր գրականության եւ արվեստի բնագավառում (1993) եւ հումանիտար գործունեության բնագավառում (2015):
Արժանացել է Հայաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի մի շարք պետական պարգեւների: