«Ռոբերտ Քոչարյանը փորձում էր ևս մեկ Մարտի 1 կազմակերպել, բայց հանդիպեց ժողովրդի միասնական արհամարհանքին». Դավիթ Սանասարյան

«Ես պաշտոնապես հավաստիացնում եմ, որ Արցախի վերաբերյալ Նիկոլի երեկվա հայտարարությունն աննախադեպ էր, իշխանությունները մինչ այժմ շատ ավելի ցածր նշաձող են սահմանել»,- Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց Դավիթ Սանասարյանը։

Նա անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ այն մարդը, ով նախկինում Սահարա անապատում սատկած առյուծներ էր նկարում, նորից հարթակում է հայտնվել.

«Այս մարդն անհանգստացած է, որովհետև իր քավորությամբ ստեղծված արատավոր համակարգը փլուզվում է։ Այս մարդը անհանգստացած է, քանի որ փորձում էր ևս մեկ Մարտի 1 կազմակերպել, բայց հանդիպեց ժողովրդի միասնական արհամարհանքին։ Ուրեմն՝ հավաքիր շորերդ, հանցագործ թիմդ ու սսկվիր կամ գնա այստեղից։ Այս ժողովուրդը քեզ ուղարկել է գրողի ծոցը»։

Սանասարյանն ասաց, որ որևէ երկիր չի կարող խառնվել հայ ժողովրդի գործերին, չի կարող կասեցնել նրա հաղթանակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031