«Ամբողջ աշխարհն այսօր զարմացած է, թե ինչպես կարող էր այս փոքր երկիրը դառնալ ամենապարկեշտ ձևով հեղափոխություն անող ազգը». Արմեն Մովսիսյան

Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով երեկ է ԱՄՆ-ից Հայաստան եկել:

Նա նկատեց, որ երկրում կա հույս, որ «ի վերջո կունենանք այն հայրենիքը, որի մասին մենք երազել ենք». «Այն օրվանից, երբ Նիկոլը սկսեց և արեց իր առաջին քայլը, անցել է ընդամենը մեկ ամիս, բայց այսօր արդեն լրիվ ուրիշ Հայաստան ենք տեսնում, Հայաստան, որի քաղաքացին այսօր ուզում է տեր կանգնել իր ապագային, որն ուզում է  երկրում տեսնել արդար իշխանություն, օրենքի գերակայություն:

Մենք այսօր ամբողջ աշխարհին օրինակ տվեցինք, թե ինչպես կարելի է պարզած ձեռքերով հեղափոխություն անել, և ամբողջ աշխարհն այսօր զարմացած է, թե ինչպես կարող էր այս փոքր երկիրը դառնալ ամենապարկեշտ ձևով հեղափոխություն անող ազգը: Սա համարում եմ մեր նոր վերածննդի սկիզբը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031