Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները կհանգեցնեն իրանական շուկայից Եվրամիության ընկերությունների միայն մի մասի հեռանալուն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 2500 եվրոյին համարժեք դրամ:
Ի պատասխան Ձեր 22.05.2018 թվականի 5/Ե-17 գրության տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը հստակ սահմանում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության դեպքերը, համաձայն որի «պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում», իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի հրաժարական տալու կարգը, ժամկետները և լիազորությունները դադարելու պահը, մասնավորապես.
Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի հրավերով մայիսի 24-ին մեկնել է Բրատիսլավա:
Իսրայելը Հորդանան գետի Արեւմտյան ափին կկառուցի 2,5 հազար միավոր բնակարան:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ուսուցման ամառային շրջանին նախապատրաստվելու ընթացքում մասնակցել են «Դարձի՛ր դոնոր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանն ազատվեց պաշտոնից:
Սույն թվականի ապրիլի 12-ին Հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են նախնական տվյալներ պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծով նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից:
Ռուս-վրացական սահմանին՝ Լարսի անցակետում, հայկական պետհամարանիշներով ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել՝ պատճառաբանելով, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան:
Մայիսի 22-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Վրացական փողոցի 17 շենքի բնակարաններից մեկից «էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1964 թ. ծնված Սուրեն Մ.-ին:
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ամերիկաբնակ ամուսիններ Հրաչ և Նևրիգ Գևրիգյանների կողմից ապրիլյան պատերազմում զոհված 28 ընտանիքների երեխաների տրամադրվել են հեծանիվներ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 23-ին, ժամը 14.25-ին, կամավոր բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Էմմա Ղ.-ն:
Առնվազն յոթ մարդ է զոհվել Բաղդադի զբոսայգում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով, տուժել է եւս 16 հոգի:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 24-ին ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզաբանում է տարածել՝ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրեծ քաղաքացու վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ և խնդրել դադարեցնել հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Այսօր կառավարության նիստի սկզբում՝ նախքան օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նամակներ է ստացել ռուսական «Ռոսսելխոզնադզորից»` Հայաստանից գյուղմթերքների արտահանման խնդիրների մասին: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ ինքը չգիտի այդ նամակների մասին:
ՄԱԿ-ի կոմիտեն մայիսի 23-ին պատժամիջոցներից ազատել է հյուսիսկորեական պաշտոնական պատվիրակության բոլոր այն անդամներին, որոնք ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման կմեկնեն Սինգապուր:
Մայիսի 23-ից ԱԱԾ-ի սկսած գործողությունների արդյուքնում կան բերման ենթարկված անձինք: Այսօր կառավարության նիստից առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասաց, որ շուտով հրապարակումներ կլինեն, հանրությունն էլ կտեղեկացվի այդ մասին:
Առաջիկայում Հայաստանի բոլոր մարզերը նոր ղեկավարներ կունենան: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պլանավորում է Եվրամիությանն առաջարկել՝ երկրորդ անցումային փուլը համաձայնեցնել ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո:
Մայիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև 2018 թ. ընթացքում ՀՀ քաղաքացիների ինքնասպանության փորձերը կանխելու համար պարգևատրվել են համակարգի մի շարք աշխատակիցներ:
Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոն եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 23-ին այցելել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ):
Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ՀՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի մայիսի 26-ին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն է հղել շրջանավարտներին: Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքով ուղիղ հեռարձակմամբ շնորհավորել է աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: