Մովսես Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նա կանցնի այլ աշխատանքի
Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ՀՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա հավելեց, որ ԶՈՒ ԳՇ նոր պետի նշանակումը տեղի կունենա այսօր մինչև օրվա վերջ: