Բաժիններ՝

Լարված իրավիճակ՝ Գյուլբենկյան փողոցում

Երևանի Գյուլբենկյան փողոցում մի կին իր մեքենայով փակեց ճանապարհը։ Ոստիկանները կնոջը զգուշացրին, որ դուրս բերի մեքենան երթևեկելի հատվածից և բացի ճանապարհը, այլապես բերման կենթարկեն, քանի որ վարչական իրավախախտում է կատարում։

Տիկինը հրաժարվեց մեքենան դուրս բերել փողոցի երթևեկելի հատվածից՝ նշելով, որ դա իր քայլն է։ «Հասկանում եմ ոստիկաններին՝ իրենք իրենց գործն են անում, ես էլ իմ քայլն եմ անում։ Իմ մեքենայով փակեցի ճանապարհը, ինձ միացան նաև այլ մեքենաներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց տիկինը։

Մի խումբ ոստիկաններ երկու կողմից հրելով՝ դուրս էին բերում ցուցարարների մեքենաները փողոցից։ Լրագրողները ոստիկանության գնդապետից հետաքրքրվեց՝ եթե վնասվի գույքը, դուք փոխհատուցելո՞ւք եք դրա համար։ Նա էլ պատասխանեց, որ չի վնասվի, որովհետև ձևերը գիտեն։

Այնուհետև Գյուլբենկյան փողոց ժամանեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, թե ԱՄՆ-ից զանգել են իրեն և ասել, որ քանի որ Նոր կյանքի գյուղապետը երեկ փակել էր «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին, հետո բերման ենթարկվել, այդ արարքի համար  Նոր կյանք համայնքին տրակտոր է նվիրելու։

Այդ պահին ոստիկանները մեքենաները դուրս էին բերում փողոցից։ Փաշինյանը մի քանի ցուցարարների հետ նստեց ավտոքարշակի դիմաց՝ նշելով, թե դա իր բողոքի քայլն է։ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին պառկել ավտոքարշակի ետնամասում։

Փաշինյանին ոստիկանները զգուշացրին՝ ցուցարարներին դուրս բերել փողոցի երթևեկելի հատվածից. «Ցանկացած նմանատիպ քայլ բերելու է սադրանքի։ Դրա համար առաջարկում ենք բացել ճանապարհը, ձեր ակցիան կատարել, պետք չէ սադրել, պետք չէ ավելորդ բառեր խոսել»։

Փաշինյանն էլ ասաց, որ թե իրենց բողոքն են արտահայտում Սերժ Սարգսյանի դեմ։ Այս պահին ցուցարարները շարունակում են մնալ Գլուլբենկյան փողոցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս