Բաժիններ՝

Գավառ-Սևան ճանապարհին մեքենան հայտնվել է դաշտում. վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:35-ին, ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ դաշտամիջյան հատվածում, կողաշրջված ավտոմեքենա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel Omega» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ հայտնվելով դաշտում:

Տեղազննման արդյունքում զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս