«Մի քանի ժամ չենք տեսնվում՝ արդեն կարոտում ենք». Վալերի Օսիպյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մի քանի ժամ չենք տեսնվում՝ արդեն կարոտում ենք»,- Երևանի Գյուլբենկյան փողոցում Նիկոլ Փաշինյանին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Փաշինյանն էլ ասաց, որ արդեն ուրախանում են իրար տեսնելիս։ Օսիպյանը հետաքրքրվեց, թե Փաշինյանը վիրակապե՞լ է ձեռքը, կարերը չե՞ն քանդում։ Փաշինյանն էլ ասաց, որ վերքերը մեծ են։ Այնուհետև Վալերի Օսիպյանը հետաքրքրվեց, թե հիմա ի՞նչ են ծրագրավորում։

«Ճիշտն ասած՝ թավշա հեղափոխություն ենք ծրագրում, իսկ ավելի մանրամասն՝ երևի այս ուղղությամբ քայլել։ Ոստիկանությանը կհայտնենք»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը։

Ցուցարարները Օսիպյանից հետաքրքրվեցին, թե ոստիկանություն իրավունք ունի՞ մասնավոր ընկերություն ներգրավել և ավտոքարշակով դուրս բերել մեքենաները փողոցից։ Վալերի Օսիպյանն էլ ասաց, որ վճարում են, մասնավոր ընկերությունն էլ դուրս է բերում մեքնենարը։ Այնուհետև ցուցարարներն սկսեցին իրենց երթը։

Ցուցարարներից մեկը նկատեց, որ ոստիկանությունն անցել է ժողովրդի կողմը։ Օսիպյանն էլ ասաց, որ ոստիկանությունը միշտ էլ ժողովրդի կողմն է։ Ապա ցուցարարն ասաց, որ խոստացված 10 հազար դոլարը պետք է ստանա Վալերի Օսիպյանը։ «10 հազար դոլարը ձեզ պահեք»,-ի պատասխան ասաց Վալերի Օսիպյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30