Բաժիններ՝

ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր

ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Ֆրանսիայի կառավարության կողմից՝ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500.000 եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` ՀՀ Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագրին աջակցելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30