Բաժիններ՝

«Մտադիր չեմ հիմա տեղափոխվել այլ ակումբ». Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է թիմի մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ իր փոխհարաբերությունների մասին և մեկնաբանել է ակումբից հնարավոր տեղափոխությունը:

«Ես երբեք ստիպված չեմ եղել այդքան ժամանակ անցկացնել պահեստայինների նստարանին, դա ճիշտ է, բայց ես վստահ եմ, որ դա կարող է ուժեղացնել ինձ: Պետք է անցնենք նման բանի միջով՝ ավելի ուժեղ դառնալու համար:

Ես պրոբլեմներ չունեմ Մոուրինիոյի հետ: Հենց ինքն է ընտրում՝ ով պետք է խաղա, այլ ոչ թե՝ ես: Եթե ուզում եք իմանալ, թե ինչու եմ ես դաշտում քիչ ժամանակ անցկացնում, հարցրեք նրան: Հարգում եմ Ժոզեի ընտրությունը: Այո, ես ասել եմ, որ երազում եմ խաղալ Նեյմարի, Մեսսիի և Ռոնալդուի հետ, բայց դա չի նշանակում, որ ես մտադիր եմ փոխել ակումբը հենց հիմա»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս