Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 2 ֆուտբոլիստի համար վճարել 117 միլիոն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը և մարզչական շտաբը որոշել է նոր մրցաշրջանում ուժեղացնել թիմի պաշտպանությունը:

Մանկունյանցիները ցանկանում են ձեռք բերել կատալոնական  «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիին և  Թուրինի «Յուվենթուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյին:

Ումտիտիի հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո, իսկ Սանդրոյի համար թուրինցիները պահանջում են 57 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբը ցանկանում է Ումտիտիին վճարել 9 միլիոն եվրո՝ մեկ տարում:

Օրերս իր հրաժարագնի մասին էր խոսել Ումտիտին:

«Իմ հրաժարագինն այնքան էլ շատ չէ: Բոլորը դրա մասին գիտեն: Դա ինձ մի փոքր անհանգստացնում է, բայց ոչ հիմա, այլ ապագայում:

Ինձնով հետաքրքրված են շատ ակումբներ, բայց ես հիմա մտածում եմ միայն իմ թիմին օգուտ տալու մասին: Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոխվում: Դրա համար, միակ բանը, որ ես հիմա կարող եմ ասել, այն է, որ ինձ իմ թիմում հիմա ամեն ինչ գոհացնում է:

Պայմանագրի երկարաձգո՞ւմը: Չեմ ուզում այդ մասին խոսել: Իմ կողմից ոչ մի քայլ դեռևս չի արվել»,- նշել է Ումտիտին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս