Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Ռայմոնդ ՄըքՄասթերը կայցելեն Թուրքիա:
Հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի անցկացման կապակցությամբ ԱՄՆ-ը որոշում է ընդունել հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի պլանավորված փորձարկումը:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 97 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Եվրամիությունն անհանգստացած է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել է Սիրիայի հյուսիսում:
Այսօր Ազգային ժողովում 72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Էկվադորը կշարունակի պաշտպանություն տրամադրել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Ազգային ժողովի մականանունավոր պատգամավորներն անխռով են թանկացումների ու դրանց հետ կապված առաջիկա արտահերթ նիստի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստեղծել է ներգաղթյալների եւ ամերիկյան այցագրի հայցորդների ընտրության ազգային կենտրոն:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանը ներկայացրել է ընթացիկ տարվա գնումների պլանը: 2018 թվականին համայնքապետարանը գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով նախատեսում է 40 կգ շոկոլադապատ կոնֆետ գնել, որի 1 կիլոգրամն արժե 4500 դրամ:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ «Հայբիզնեսբանկ»-ի շուրջ հերթական աղմուկն է բարձրանում:
39-ամյա Արտյոմ Դոդորյանը գողություններ և խարդախություններ կատարելու կասկածանքով որոնվում է:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ անձնական նամակագրությամբ սպառնալիքներ հնչեցրած Հայկ Բերման Օհանյանը Պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար:
Առնվազն չորս մարդ է զոհվել, 225-ը՝ վերքեր ստացել եւ 145-ը՝ անհետ կորել Թայվանի արեւելյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով:
«Փաստ» թերթը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (1972-1994) Հրայր Մարուխյանը բարեկամական, հարազատական կապեր ուներ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը տեղական ժամանակով փետրվարի 6-ի երեկոյան հավանություն է տվել մինչեւ մարտի 23-ը երկրի ֆեդերալ կառավարության գործունեության ժամանակավոր ֆինանսավորման երկարաձգման օրինագծին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայից վերադարձած Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ «կանյաչնիում» հավաքել է իր ֆրակցիայի անդամներին` քննարկելու դաշինքի եւ նրա անդամների մոտեցումներն ապագա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ:
Կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը իրավաբանականհարթակ կստեղծի հայ-ամերիկյան ներդրողների ու անհատ ձեռներեցների համար՝ վերացնելով բիզնես համագործակցությունների ներկայիս խոչընդոտները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բուռն է ընդունվել նաեւ իշխող կուսակցության ներկայացուցիչների շրջանում: Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսված է հանրային վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ կիրառել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահը որոշել է փետրվարի 6-ին գումարված ԱԺ հերթական նստաշրջանի ավարտից հետո գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Լուրջ փաստեր Վերջերս ձերբակալված և կալանավորված ալավերդցի Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը վստահեցնում է, որ առաջիկայում լուրջ փաստեր կհրապարակի, որով կարդարացնի իր պաշտպանյալին․
«Ժամանակ» թերթը գրում է. «2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության եւ նոր վարչապետի նշանակման հարցը շարունակում է Հայաստանում լինել կանխագուշակությունների, վերլուծությունների, անգամ գուցե գրազների առարկա:
Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև արդյունավետ քննչական, դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այլեւս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին։ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»։
Փետրվարի 6-ին՝ ժամը 19:53-ին, ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կիսակողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագիտական հանրությունը բոլոր արգումենտներին անդրադարձավ, բացի, թերեւս, բուն պատճառներից»,- ասաց մեր զրուցակից դիվանագետը Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունների մասին.
Փետրվարի 6-ին, ժամը 18:11-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի դուռը փակվել է, ներսում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար հատուկ չարտերային չվերթով վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 07-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և գործարար Ռուբեն Գրիգորյանի վեճը նոր զարգացումներ է ստանում։