Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովն առաջ է քաշել «ԱլԳ պլյուս» ծրագիրը՝ նախատեսված Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար։
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն կատալոնական դերբիում կարևոր գոլ խփեց և հավասարեցրեց հաշիվը: Պիկեն գոլից հետո ձեռքով ժեստ է արել, որով փորձել է լռեցնել մրցակցի երկրպագուներին, ովքեր սուլում էին նրան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակի շրջանակներում նախատեսված տոնական միջոցառումներին:
Երեխայի էության ձևավորման միակ «մեղավորները» ծնողներն են։ Իմ հոդվածներում բազմիցս շեշտել եմ երեխայի զարգացման մեջ ծնողի կարևորության և գլխավոր դերակատարության մասին։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական նոնսենս է ստեղծվել։ «Այսպիսի իրավիճակ է՝ ԱԺ նախագահը չի կարող ենթակա լինել վարչապետին, և նրան կից ստեղծվող մարմնի անդամ լինել չի կարող»։
ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում իրավախախտումների, հանցագործությունների ընդհանուր վիճակը, քննարկվել դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության արդյունքները:
Անվանի ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցի համաձայն, Հայաստանը 2018-ին չափավոր ազատ երկիր է ճանաչվել: 44-րդ տեղում գտնվող Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով զարգացած Արեւմտյան երկրներին:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել հաստատության բժշկական անձնակազմի հետ:
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պատմել է, թե ինչպես փոքր հասակում չի կարողացել ամրապնդվել Լոնդոնի «Արսենալում»: Ըստ 24-ամյա հարձակվողի խոսքերի՝ նա դեռ ոչ մի անգամ չի զղջացել այդ կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովին:
Ամերիկյան Dow Jones Industrial Average արդյունաբերական ինդեքսը փետրվարի 5-ին 1 175 կետով (4,6 տոկոսով) շեշտակի նվազել է Նյու Յորքի ֆոնդային սակարանում կայացած սակարակությունների արդյունքներով:
229 հյուսիսկորեացի մարզասերներից բաղկացած խումբը փետրվարի 7-ին կժամանի Հարավային Կորեա՝ քաջալերելու ԿԺԴՀ-ի մարզիկներին Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերում:
Օրգանիզմը մեզ միշտ նշաններ է ուղարկում, որոնց հաճախ ժամանակին ուշադրություն չենք դարձնում կամ չենք կարողանում ճիշտ մեկնաբանել։ Հիշեք, որ ձեր բոլոր գործողություններն ազդում են օրգանիզմի վրա։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային:
Թուրքիայի քաղաքացիների գրեթե 95 տոկոսն ամբողջովին կամ մասամբ իրենց համարում են ԱՄՆ-ի հակառակորդներ, միեւնույն ժամանակ ավելի քան 62 տոկոսը դրական է վերաբերվում Ռուսաստանի հետ մերձեցմանը:
«Ադրբեջանում ընտրական գործընթացներին ընդառաջ՝ դժվար է կտրուկ գործընթացներ ակնկալել բանակցային պրոցեսում, սակայն այս շրջափուլում առաջնագծում սադրանքների իրականացման հավանականությունը կարող է բարձրանալ»:
Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական զինվորական հոսպիտալ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը՝ Աժ-ում. «Արագ փոփոխվող աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի արդիականացմանը և կարողանալ ադեկվատ դիմակայել բոլոր մարտահրավերներին»:
3,2 մլն իրաքցիներ են վերադարձել իրենց տները, որոնք նրանք լքել էին մարտական գործողությունների պատճառով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Ջրային տնտեսության պետական կոմիտեն 2017-ին ջրօգտագործման վճարների ռեկորդային հավաքագրում է իրականացրել`ավելի քան 4 միլիարդ դրամի չափով: Այս մասին նախորդ տարվա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Եվրոպական միության «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո գործող «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) կատարվել է առաջին գրանցումը:
Մինչ այժմ Շիրակի մարզում բիովառելիքի արտադրություն կազմակերպվել է միայն Բասեն համայնքում, որի նախաձեռնողը եղավ Բասենի նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանը:
Ճապոնիայի արքայազն Ակիսինոյի ավագ դստեր եւ Ակիհիտո կայսեր առաջին թոռնուհու՝ արքայադուստր Մակոյի ու նրա նախկին համակուրսեցի Կեյ Կոմուրոյի հարսանիքը, որը պետք է կայանար նոյեմբերին, հետաձգել են մինչեւ 2020 թվականը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը:
Շվեյցարիայի դաշնային Radio Television Suisse-ը ռեպորտաժ է ներկայացրել շվեյցարական խորհրդարանական և գործարար պատվիրակությունների Հայաստան կատարած այցի մասին:
Այս տարի հունվար ամսվա ընթացքում Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը անցել է 444.2 հազարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.8 %-ով ավել է:
Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին:
«Արդյոք հիշո՞ւմ եք դեպք, երբ կառավարության անդամներից որևէ մեկը որևէ նախագծի դեմ է քվեարկել և պահանջել է, որ դեմ քվեարկեն դրան»: