
«Սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց կոնսենսուսի». Էդմոն Մարուքյան

Այսօր Ազգային ժողովում 72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, թե քանի որ իրենց խմբակցությունում տարբեր կարծիքներ են եղել, իրենք ազատ են քվեարկելու:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ «Ելք»-ը դեմ է քվեարկելու այս նախագծին, քանի որ, նրա խոսքով, ապահովված չէ դատավորների անկախությունը:
Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ նախագծում կան նաև դրական կողմեր, սակայն ինքը 1 տասնյակից ավել առաջարկություններ է ներկայացրել, որոնցից ոչ մեկը չի ընդունվել. «Այսինքն՝ սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց կոնսենսուսի»: