«Չելսիի» ղեկավարությունը մտադիր է հնարավորություն տալ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին՝ ավարտել մրցաշրջանը «կապույտների» հետ: Մի շարք անհաջող արդյունքներից հետո Անգլիայում խոսեցին մոտ ժամանակները «Չելսիի» մարզչի պաշտոնից Կոնտեի հեռացման հնարավորության մասին:
«Հայաստանում հիմնական խնդիրը, որ ունենք, և որը կրթության ոլորտում շատ լավ արտացոլվում է, փակ և բաց մտածողության պայքարն է»:
Փետրվարի 12-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո կործանված Ան-148 մարդատար օդանավում գտնվող հայ ուղևոր՝ 47-ամյա Վարսիկ Սևոյանը Սանկտ Պետերբուրգից վերադառնում էր հարազատ Օրսկ:
Ինչպես հայտարարել են Իտալիայում, «Միլանը» դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ պայմանագրի երկարաձգումը մինչև 2020 թվականը:
Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) իրավիճակը չի հանդարտվում: Հացադուլ է հայտարարել բուհի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը:
Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին վճարումները կկազմեն ավելի քան 3 մլն ռուբլի:
Թուրքիան, կոպտորեն խախտելով հայ համայնքի ներքին ինքնավարությունը, միջամտեց կրոնական գործերին, և դա արեց բավական բացահայտ կերպով:
Ֆրանսիայի ներկայացուցիչ բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը ոսկե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերի բիաթլոնի մրցաշարում:
Վաշինգտոնը 1 մլրդ դոլար է հատկացրել Կահիրեին ահաբեկչության դեմ պայքարելու համար:
«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը տուժող է ճանաչվել: Այդ մասին, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին Քննչական կոմիտեից:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը «JÜDISCHE RUNDSCHAU» պարբերականին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ Խորվաթիա այցի դեմ բողոքն ավելի քան հազար մարդ է հավաքել Զագրեբի կենտրոնում:
Եվրոպայի Airbus SE ավիաշինական կոնցեռնը խնդիրներ եւ թերություններ է հայտնաբերել Միացյալ Նահանգների Pratt & Whitney (P&W)-ի 113 շարժիչների 30 տոկոսում, որոնք տեղակայված են շահագործման մեջ գտնվող A320neo ինքնաթիռներում։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանի դիմաց մի խումբ ուսանողներ լուռ ակցիա են անցկացրել՝ բողոքելով այն փաստի դեմ, որ Միացյալ Նահանգները մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ռուսաստանի Տոմսկի մարզում Մի-8 ուղղաթիռի վթարային վայրէջքի ժամանակ տուժածներից երկուսը զոհվել են:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 12-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ:
Քրդական ջոկատների մարտիկներն Աֆրին քաղաքի (Հալեպից 65 կիլոմետր) հյուսիսի եւ հարավ – արեւմուքի ուղղությամբ կասեցնում են «Սիրիկան ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների գրոհները, որոնց օգնում է թուրքական զրահատեխնիկան:
ՌԴ Հետաքննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ան-148-ի կործանման վայրից, որը նկարահանվել է կվադրոկոպտերից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի գնահատմամբ՝ Հանրապետության ապագա նախագահի լիազորությունները բավականին մեծ են:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ Արտաշես Գեղամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նոր համանախագահ ընտրված Փերվին Բուլդանի և կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի դեմ:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց, որ այդ թեման ՀՀ ղեկավարության կողմից բազմիցս արծարծվել է, բայց իրանական կողմը որևէ շոշափելի բան չի նկատել. «Եթե դուք որևէ շոշափելի բան նկատել եք, մեզ տեղեկացրեք»։
Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն պաղեստինցիներն ու իսրայելցիները:
Բուլղարիան հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և Եվրամիության աջակցությամբ: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը` անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին` հետևյալ ձևակերպմամբ.
Հետաքննիչները պարզել են, որ Մերձմոսկվայում կործանված Ան-148 ինքնաթիռում տրոհումներ չեն եղել օդում, պայթյունը տեղի է ունեցել գետնին օդանավի խփվելիս:
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանը և Դեսիսլավա Ռադևան այցելեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն։
ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու և ընտրվելու դեպքում չի բացառում հանդիպումները Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: