Խորվաթիայում ավելի քան հազար մարդ բողոքում է Սերբիայի նախագահի այցի դեմ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ Խորվաթիա այցի դեմ բողոքն ավելի քան հազար մարդ է հավաքել Զագրեբի կենտրոնում: Այդ մասին հայտնել է HRT ազգային հեռուստատեսությունը:
Սերբիայի նախագահը Խորվաթիա է ժամանել երկօրյա այցով, որտեղ նրան Պանտովչակի շրջանի նստավայրի առջեւ հանդիսավոր կերպով դիմավորել է հանրապետության ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, որի հետ նա զրույց կանցկացնի փակ դռների հետեւում: Միեւնույն ժամանակ Խորվաթիայի մայրաքաղաքի Տրգ Բանա Ելաչիչա կենտրոնական հրապարակում հազարից ավելի մարդ է հավաքվել ազգային դրոշներով, նախկին Հարավսլավիայում 1990-ական թվականների զինված հակամարտությունների ժամանակների ռազմական ստորաբաժանումների խորհրդանշաններով. բազմությունը հուզականորեն է տրամադրված: «Բանա Ելաչիչա հրապարակում հավաքվել են հազարից ավելի բողոքավորներ:
Նրանք կարող էին ավելի շատ լինել, եթե ոստիկանությունն առավոտյան ժամը 7-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) չփակեր մուտքը դեպի ակցիայի անցկացման սկզբնական վայր, եւ այն տեղափոխվել է այստեղ: Դրա եւ Վուչիչի այցի պատճառով բազմությունից հնչում է «դավաճանություն» կարգախոսը»,- նշում է հեռուստաալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: