Բաժիններ՝

ՌԴ-ում վթարված ինքնաթիռում գտնվող հայ կինը երեխաներին այցելելուց հետո վերադառնում էր Օրսկ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո կործանված Ան-148 մարդատար օդանավում գտնվող հայ ուղևոր՝ 47-ամյա Վարսիկ Սևոյանը Սանկտ Պետերբուրգից վերադառնում էր հարազատ Օրսկ: Ինչպես հաղորդում է MK.ru-ն, այս մասին պատմել է նրա որդին՝ Արամը:

Կինը շուրջ մեկ ամիս հյուրընկալվել էր որդու՝ 24-ամյա Արամի մոտ Կրասնոդարում, այնուհետև նրա հետ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ այցելելու 22-ամյա դստերը:

«Մենք թռել ենք գրեթե միաժամանակ: Սկզբում նա՝ Օրսկ, իսկ իմ ինքնաթիռը դեպի Կրասնոդար թռավ ավելի ուշ: Ես հասա տեղ, իսկ նա՝ ոչ: Հայրս պետք է դիմավորեր նրան Օրսկում: Սակայն ողբերգության մասին մենք իմացանք ոչ թե նրանից, այլ լուրերից»,- պատմել է Արամը:

Ան-148 մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։ Օդանավում գտնվել է 71 մարդ, որոնցից 65-ը՝ ուղևորներ: Ինքնաթիռի երկրորդ օդաչուն ևս հայ է եղել՝ Սերգեյ Գամբորյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս