«Երուսաղեմի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն պաղեստինցիներն ու իսրայելցիները». Թիլերսոն
Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն պաղեստինցիներն ու իսրայելցիները: Այդ մասին Կահիրեում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ամփոփելով Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Վերջնական սահմանները կորոշվեն պաղեստինցիների ու իսրայելցիների կողմից,-ասել է նա:-Մենք հանձնառու ենք Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացին, իսկ Երուսաղեմի վերաբերյալ որոշումը կընդունեն կողմերը (պաղեստինցիներն ու իսրայելցիները)»:
Անցյալ տարվա դեկտեմբերին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՄԵրձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի վերսկսման հեռանկարները գործնականում հավասարվեցին զրոյի:
Պաղեստինցիները հրաժարվեցին այսուհետեւ Վաշինգտոնը կողմերից մեկը ճանաչել Իսրայելի հետ բանակցություններում, հայտարարելով, որ մերձավորարեւելյան կարգավորումն այժմ նոր միջազգային մեխանիզմի կարիք ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: