Բաժիններ՝

Airbus-ն A320neo ինքնաթիռներում խնդիրներ է հայտնաբերել Pratt & Whitney-ի շարժիչների 30 տոկոսում

Եվրոպայի Airbus SE ավիաշինական կոնցեռնը խնդիրներ եւ թերություններ է հայտնաբերել Միացյալ Նահանգների Pratt & Whitney (P&W)-ի 113 շարժիչների 30 տոկոսում, որոնք տեղակայված են շահագործման մեջ գտնվող A320neo ինքնաթիռներում։

Փետրվարի 9-ին Airbus-ն այս մասին նախազգուշացրել է Եվրոպայի թռիչքների անվտանգության գործակալությանը (EASA), փետրվարի 12-ին ընկերությունը հավաստել է հաղորդումները զանգվածային լրատվամիջոցների համար: Airbus-ը հարկադրված է եղել մասնակիորեն դադարեցնել A320neo-ի մատակարարումները նոր սպասարկյալներին:

Aitbus-ի տվյալներով՝ ընտանիքի հանրանավերն այժմ ամբողջ աշխարհում օգտագործում են 18 ավիաընկերություններ: Անցյալ տարի A320neo-ի թողարկման ծավալները նախատեսվածից փոքր էին շարժիչների մատակարարումների ընդհատումների պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս