Իրանի նախագահ Հասան Ռուհանիի 2016թ. ՀՀ կատարած այցից հետո Հայաստանն առաջին անգամ հայտարարեց Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ տրանսպորտային միջանցք ձևավորելու՝ Իրանի առաջարկի շուրջ հետաքրքրության և քայլեր ձեռնարկելու մասին:
Սմարթֆոնները գիտեն իրենց տերերի մասին շատ ավելին և ազդում են նրանց կյանքի վրա ավելի, քան կարելի է պատկերացնել:
Twitter միկրոբլոգների ծառայությունն օգտատերերին կարգելի նույնական կամ շատ նման հաղորդագրություններ հրապարակել միաժամանակ մի քանի օգտահաշիվներից:
Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը:
ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանի և մի շարք այլ պատգամավորների օրենսդրական փոփոխության առաջարկին, որը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Կարեն Ղահրամանյանը նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին կանցկացնի ակումբում դեռ շատ երկար տարիներ: Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020-21թթ. մրցաշրջանի ավարտը:
Հոլանդահայերը որևէ կասկած չունեն Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության երկու բանաձևերի ընդունման հարցում:
«Յուրայի շրջանի բնայգին» ֆիլմերի կուլտային շարքի շարունակությունը՝ «Յուրայի շրջանի աշխարհը 3»-ը, էկրան կբարձրանա 2021 թվականի հունիսի 11-ին:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կայացրել որոշում՝ կառուցապատողին պարտավորեցնել դադարեցնել սյունաձև բազալտների «Բազալտե երգեհոն» և «Անանուն քարայր» բնության հուշարձանների մոտ գտնվող հողամասում իրականացվող շինարարական աշխատանքները, մինչև շրջակա մջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը:
«Դժվար է կանխատեսել, թե երբ կողմերը կկարողանան ևս մեկ անգամ սկսել կարգավորման գործընթաց, քանի որ տարածաշրջանում պատերազմական օջախներն էլ ավելի են խորանում, նոր խնդիրներ են առաջանում, և ընդհանուր առմամբ աշխարհում են լուրջ անվտանգությանն առնչվող փոփոխություններ տեղի ունենում»:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը ցուցադրում է գերազանց խաղ: Անգլիայում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Դուկուրեի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Լիվերպուլը» և «Արսենալը»: Դուկուրեն ինքը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ տվյալ ակումբները ուզում են ստորագրել իրեն:
Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի կողմից իրենց հասցված վիրավորանքներին:
Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կարծում է, որ Սահմանադրությամբ հաջորդ նախագահի վրա ոչ միայն նոր, խորհրդարանական նախագահի մշակույթի ստեղծման, այլև նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը ձևավորելու խնդիր է դրված:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը փետրվարի 20-ին հրապարակեց 2018 թվականի հունվար ամսվա նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ 2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 10.2%-ով։
Սպորտային շարժումը տարեկան 300 մլն դոլար է ծախսում դոպինգի դեմ պայքարելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի ծնողներն ԱՄՆ-ում կեցության վկայագիր ունեն եւ շուտով երկրի քաղաքացիներ կդառնան:
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Աշնանն Իսլանդիայի ազգային հավաքականն առաջին անգամ կարողացավ անցնել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Արդեն այսօր պարզ է, որ Իսլանդիայի բնակչության 20 տոկոսն ԱԱ-2018-ի տոմս գնելու համար հայտ է ներկայացրել:
Արագ սրտխփոցի պատճառները կարող են տարբեր լինել, և ոչ միշտ է հեշտ դրանք գտնելը։
«ՀԴՄ-ների դերը մեծանալու է։ Հարկային օրենսգրքով ՀԴՄ-ները հաշվանցման փաստաթուղթ չեն հանդիսանում, բայց շատ արտադրական ընկերություններ շուկայից են ձեռք բերում, իսկ վերցված ՀԴՄ-ն չի կարող հաշվանցել…»:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի ծառայություններով:
Ադրբեջանում ներկայիս իշխանության ժամանակաշրջանում անընդհատ խորացող սոցիալական խնդիրների, կոռուպցիայի, թալանի, անարդարությունների հետ կապված ինքնասպանության դեպքերը սովորական են դարձել:
Բժշկի աշխատասենյակից կատարված գողությունը բացահայտվեց:
«Ալաշկերտը» հերթական նշանակալի ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` ուժեղացնելով հարձակման գիծը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակային:
Հրազենի տերերը սեփական հրացանների եւ ինքնաձիգների ոչնչացման նոր ֆլեշմոբ են գործարկել:
«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը կարծում է, որ դեղերը դեղատոմսերով վաճառելը բարձրացնելու է դեղերի գինը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններն ու դրան ուղղված հետագա քայլերը:
Ատոմային հումոր՝ «Արսենալի» լեգենդից: «Բարսելոնայի» նախկին հարձակվողը վստահ է, որ «Բարսելոնայի» մյուս նախկին հարձակվողի մոտ ոչինչ չի ստացվի: