
««Տոտենհեմը», «Լիվերպուլը» և «Արսենալը» հետաքրքրված են ինձնով». Աբդուլայ Դուկուրե

«Ուոտֆորդի կիսապաշտպան Աբդուլայ Դուկուրեն հաստատել է, որ իր ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի գրանդները: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը ցուցադրում է գերազանց խաղ:
Անգլիայում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Դուկուրեի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Լիվերպուլը» և «Արսենալը»: Դուկուրեն ինքը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ տվյալ ակումբները ուզում են ստորագրել իրեն:
«Դա ճիշտ է, որ Ձեր կողմից նշված ակումբները հետաքրքրված են իմ տրանսֆերով: Այնուամենայնիվ, ես կենտրոնացած եմ այն բանի վրա, որպեսզի լավ ավարտեմ մրցաշրջանը «Ուոտֆորդի» կազմում և պահպանեմ ակումբի համար գրանցումն ԱՊԼ-ում: Այն բանից հետո, երբ ես և ակումբը կորոշենք կատարել հաջորդ քայլը, ես կկողմնորոշվեմ՝ որտեղ շարունակել կարիերաս: Տվյալ պահին ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Ուոտֆորդի» վրա»,- ասել է Դուկուրեն՝ պատասխանելով Telefoot պարբերականի լրագրողի հարցերին:
Ընթացիկ մրցաշրջանում Դուկուրեն ԱՊԼ-ում անցկացրած 22 խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը