
«Եթե Նեյմարն ուզում է դուրս գալ Մեսսիի ստվերից, ապա պետք է փոխի մարզաձևը». Անրի

Ատոմային հումոր՝ «Արսենալի» լեգենդից: «Բարսելոնայի» նախկին հարձակվողը վստահ է, որ «Բարսելոնայի» մյուս նախկին հարձակվողի մոտ ոչինչ չի ստացվի:
«Ես հաստատ չգիտեմ, թե արդյո՞ք Նեյմարը գնաց «Բարսելոնայից» միայն այն բանի համար, որպեսզի դուրս գա Մեսսիի ստվերից: Բայց խաղացողները Մեսսիի ստվերում են, դա փաստ է: Եթե Նեյմարն ուզում է այնտեղից դուրս գալ, ապա նա պետք է փոխի մարզաձևը»,- Անրիին է մեջբերում Marca-ն:
Նեյմարը հեռացավ «Բարսելոնայից» ամռանը 222 մլն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 19 խաղերում դարձել է 20 գոլի և 14 փոխանցման հեղինակ: Անրին 2007-2010թթ. խաղացել է «Բարսելոնայի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը