
«Չելսիում» Պուլիշիչին դիտարկում են՝ որպես Ազարի հնարավոր փոխարինողի

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի ծառայություններով:
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ անգլիական ակումբում այդ ֆուտբոլիստը դիտարկվում է՝ որպես կիսապաշտպան Էդեն Ազարի հնարավոր փոխարինող: Լոնդոնցիները կարող են փորձել ձեռք բերել Պուլիշիչին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչ վերաբերում է Ազարին, ապա ԶԼՄ-ները վերջին ժամանակները բազմիցս տեղեկացրել են, որ նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Հաղորդվում է նաև, որ Պուլիշիչի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական այնպիսի գրանդներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: Պուլիշիչի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը