Բաժիններ՝

Ինչպե՞ս են սմարթֆոնները հետևում մեզ, և ինչո՞վ է դա վտանգավոր

Սմարթֆոնները գիտեն իրենց տերերի մասին շատ ավելին և ազդում են նրանց կյանքի վրա ավելի, քան կարելի է պատկերացնել:

Ինչպե՞ս են սմարթֆոնները հետևում մեզ

Ամեն օր մեր սմարթֆոններն օգտագործելիս  մենք գեներացնում ենք տվյալների մեծ հոսք: Հետևելով և  վերլուծելով մեր պահվածքին՝ գադջետները ստեղծում են օգտատերերի թվային հաշիվները՝ մեր անձնական կյանքի մի շարք տվյալներով:

Եվ սա պարզապես մեր քայլերի գրանցումը չէ. թվային հաշիվների տվյալներն օգտագործվում են ընկերությունների կողմից և առանց մեր իմացության: Ալգորիթմները տեղեկատվությունը հավաքելուց հետո վերլուծում են դրանք, այդ թվում՝ որոնումների պատմությունը, հաղորդակցությունները սոցիալական ցանցերում, ինչպես նաև՝ ֆինանսները:

Կարդացեք նաև

Նման հաշիվները կարող են պարունակել կարևոր տեղեկատվություն ձեր էթնիկ պատկանելության, ամուսնական կարգավիճակի և ընտանիքի անդամների մասին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 10 բջջային հավելվածներից 7-ը հավաքված ինֆորմացիոն փոխանցում է երրորդ անձանց: Բացի այդ, տարբեր հավելվածների տեղեկատվությունները լրացնում են մեկը մյուսին:

Ինչպե՞ս են օգտագործվում տվալները, և ինչո՞ւ է դա վտանգավոր

Նման ինֆորմացիան շատ կարևոր և պահանջված է տարբեր ընկերությունների համար, որոնք զբաղվում են գովազդով և ծառայությունների մատուցմամբ: Սակայն այսպիսով տեղեկատվությունների օգտագործումը չի սահմանափակվում:

Վարկերի տրամադրում

Անգամ շատ անմեղ թվացող գովազդը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ձեր կյանքի վրա: Մարդիկ, ովքեր ունեն լուրջ ֆինանսական խնդիրներ, կարող են որոնողական համակարգերում ստանալ գովազդներ հեշտ տրվող վարկերի և տոկոսով գումարների մասին, ինչի արդյունքում էլ ավելի խորացնեն իրենց խնդիրները:

Խտրականություն՝ տարբեր հիմունքներով

Տվյալների վրա հիմնված գովազդը կարող է առաջացնել նաև խտրականություն: Սոցիալական ցանցերում դեռևս հստակորեն չի կարելի նշել ռասան, սակայն ռասան կարող է պարզ դառնալ թվային պրոֆիլների տեղեկություններով: ProPublica  ոչ գովազդային գործակալության հետազոտությունները ցույց են տվել, որ հնարավոր է որոշ օգտատերերից թաքցնել, օրինակ, բնակարանի վարձակալության մասին հայտարարությունը:

Համացանցում որոշ մարդկանցից կարելի է ամբողջությամբ թաքցնել տեղեկատվությունը՝ առանց իր իմացության:

Այս ամենը ոչ թե ապագայի հետ կապված վարկածներ են, այլ իրականություն: Սմարթֆոններն օգտագործվում են վերահսկողություն հաստատելու համար, և բոլորն էլ ռիսկային գոտում են: Միևնույն ժամանակ՝ այնքան  էլ հստակ չեն վտանգավորության  մասշտաբները: Գուցե այժմ հայտնի տեղեկությունները միայն սկիզբն են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս