
«Չեմ կարծում, որ Մեսսին իր վերջին պայմանագիրն է կատարում «Բարսելոնայի» հետ». Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին կանցկացնի ակումբում դեռ շատ երկար տարիներ: Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020-21թթ. մրցաշրջանի ավարտը:
««Բարսելոնան» ունի խաղի ինքնատիպ ոճ, և Մեսսին առանցքային խաղացող է, լավագույն խաղացողն աշխարհում: Հիմա նա ունի քառամյա պայմանագիր, բայց ես չեմ կարծում, որ դա իր վերջին պայմանագիրն է ակումբի հետ: Մենք ուզում ենք Մեսսիին տեսնել ակումբում՝ և՛ որպես խաղացող, և՛ որպես լեգենդ ապագայում»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը