Բաժիններ՝

«Յուրայի շրջանի աշխարհը 3» ֆիլմի թողարկումը պլանավորված է 2021 թվականի հունիսի 11-ին

«Յուրայի շրջանի բնայգին» ֆիլմերի կուլտային շարքի շարունակությունը՝ «Յուրայի շրջանի աշխարհը 3»-ը, էկրան կբարձրանա 2021 թվականի հունիսի 11-ին: Այդ մասին հայտնել է Universal Pictures կինոստուդիան:

««Յուրայի շրջանի աշխարհը 3»-ը, էկրան կբարձրանա 2021 թվականի հունիսի 11-ին»,-Twitter-ում իրազեկել է կինոստուդիան: Սցենարիստ Էմիլի Քարմայքլին եւ ռեժիսոր Կոլին Թրեւորոուին հանձնարարված է գրել կինոնկարի սցենարը: Թրեւորոուն նկարահանել է «Յուրայի շրջանի աշխարհը» (2015 թ.):

Ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը հայտարարվել է «Յուրայի շրջանի աշխարհը 2»-ի թողարկումից չորս ամիս առաջ: Ժապավենի գործադիր պրոդյուսերն ամերիկացի հռչակավոր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է, ռեժիսորը՝ կատալոնացի Խուանու Անտոնիո Բայոնեն: Դերասանական կազմում ընդգրկված են Քրիս Փրաթը, Ջեֆ Հոլդբլյումը, Բրայս Դալլաս Հովարդը, Ջասթիս Սմիթը, Ջեյմս Քրոմուելը եւ Թոբի Ջոնսը:

«Յուրայի շրջանի աշխարհին» նախորդել են «Յուրայի շրջանի բնայգին» (1993 թ.), «Յուրայի շրջանի բնայգին 2. Մոռացված աշխարհ» (1997 թ.) եւ «Յուրայի շրջանի բնայգին 3»-ը (2001 թ.): 2015 թվակականի դրությամբ, աշխարհում առաջին կինոնկարի վարձույթից միագումար դրամական մուտքերը հասել են 1,67 մլրդ դոլարի: Այդ ցուցանիշով «Յուրայի շրջանի բնայգին» չորրորդ տեղն է զբաղեցնում կինեմատոգրաֆի պատմության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս