2018թ. փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 5-ից:
Այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։
Արցախյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանն է իրեն ներգրավել Արցախյան շարժման մեջ:
«Ընդհատակում շատ քիչ մարդ կար, որ հավատում էր, որ Կրեմլը հենց նենց մեզ ինչ-որ բան է նվիրելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արցախյան շարժման մասին՝ ասաց Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Արկո):
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը կոչ է արել հունվարի 29-ին հրապարակված «կրեմլյան զեկույցին» վերաբերվել առանց հույզերի եւ ընդգծել է, որ փաստաթուղթը պատժամիջոցների ցուցակ չէ։
Կատալոնիայի խորհրդարանում հունվարի 30-ին նշանակված եւ ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնի համար Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնի թեկնածության քննարկմանը նվիրված բանավեճերը հետաձգվում են:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:
«Որպես պետական քաղաքական գործիչ՝ Արմեն Սարգսյանը նոր քաղաքակրթություն է բերելու, վստահաբար, որովհետև Բրիտանիայի նման երկրում որպես դեսպան աշխատելը հեշտ չէ։
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հասկացրել է, որ մյունխենցիները հույս ունեն երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի հետ: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Երևան Լուսինյանց 2/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:
Հունվարի 29-ին Այգեստան գյուղի բուժամբուլատորիայից հաղորդում է ստացվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ ոտքի ազդրի կտրած վերքով բուժօգնության է դիմել Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչուհի` 2006թ. ծնված Գ.Մ-ն:
Թուրքական զինված ուժերը հրթիռակոծել են սիրիական Աֆրինում գտնվող Նեբի-Հուրի ամրոցը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուին, ով 2012 թ.իր թվիթերյան էջում գրառում էր կատարել և անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 30-ի երեկոյան Միացյալ Նահանգների Կոնգրեսի առջեւ ելույթ կունենա «Երկրի դրության մասին» իր առաջին ուղերձով:
Հունվարի 30-ին, ժամը 12:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 29 հասցեում գտնվող «Սասնատուն» պանդոկի տարածքը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի անունը Ինտերպոլի կայքում Հայաստանի կողմից հետախուզվող անձանց ցանկում չկա:
2018 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել հիմնարկ այցելած քաղաքացի Մ. Ս.-ին, որի վերնահագուստի աջ գրպանից հայտնաբերել և առգրավել են ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել դեղին պոլիէթիլենով փաթեթավորված երկու փաթեթ:
Հունվարի 30-ի առավոտյան Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում կախովի առաստաղի քանդվելու հետեւանքով տուժածների թիվը հասել է 14-ի
Սոչիում աշխատող Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը հնարավորություն է ընձեռում իրագործել պատերազմը դադարեցնելու եւ ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու սիրիացիների ձգտումը:
«Չելսին» մտադիր չէ վաճառել կիսապաշտպան Էդեն Ազարին «Մանչեսթեր Սիթիին»: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, լոնդոնցիները կհրաժարվեն նույնիսկ 200 մլն ֆունտի չափով առաջարկից, եթե այդպիսին լինի «քաղաքայինների» կողմից:
ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվող Արմեն Սարգսյանի և ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների հանդիպումն անցել է շատ անմիջական, և ամրապնդվել է առաջադրվելու հակվածությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է կատարել։
Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 29-ին, ժամը 9.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից հայտնաբերել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի։
Սաուդցի այն արքայազնները, նախկին նախարարներն ու ձեռնարկատերերը, որոնք ձերբակալվել էին կոռուպցիայի դեմ պայքարի արշավի շրջանակներում, լքել են Ritz Carlton հյուրանոցը:
«Դա սադրանք է՝ հրահրված Ադրբեջանի կողմից, և մենք դրան նայում ենք պարզապես փիլիսոփայորեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով Երևանում Նժդեհի արձանը հանելու պահանջով Ռուսաստանում սկսված ստորագրահավաքին։
Կրեմլում նշում են, որ Վաշինգտոնը դե-ֆակտո ԱՄՆ-ի թշնամիներ է անվանել «կրեմլյան ցուցակի» բոլոր ֆիգուրանտներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ գոտու մյուս ձգձգված հակամարտությունների կարգավորմանը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը հունվարի 27-29-ին Իրաք իր այցի շրջանակներում կոչ է արել երկրի վարչապետ Հայդեր Ջավադ ալ Աբադիին՝ շարունակել համագործակցությունը Իրաքյան Քրդստանի կառավարության ղեկավար Նեչիրվան Իդրիս Բարզանիի հետ: