![](/banners/BeFunky-design.jpg)
Վթարից ջրալցվել է «Սասնատուն» պանդոկի տարածքը
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/OSvoBJHhDB3lCjuvbPWFC7Sds0.jpg)
Հունվարի 30-ին, ժամը 12:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 29 հասցեում գտնվող «Սասնատուն» պանդոկի տարածքը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ խողովակի վթարից ջրալցվել է «Սասնատուն» պանդոկի տարածքը՝ 100 քմ:
Փրկարարները վերանորոգել են խողովակի փականը և դադարեցրել ջրալցումը: