Բաժիններ՝

««Բավարիան» պլան «Բ» չունի». Ուլի Հյոնես

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հասկացրել է, որ մյունխենցիները հույս ունեն երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի հետ: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Մենք փորձում ենք հասկացնել նրան, որ նրա առաքելությունը «Բավարիայում» չի ավարտվել: Յուպը պետք է օգնի իրականացնել սերնդափոխություն թիմում: Ես հույս ունեմ համոզել նրան մնալ ևս մեկ տարի: Պլան «Բ» մենք չունենք»,- Հյոնեսին է մեջբերում Sport Bild-ը:

2017թ. հոկտեմբերի 6-ին 72-ամյա Հայնկեսը վերսկսեց կարիերան՝ նորից գլխավորելով «Բավարիան»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031