Բաժիններ՝

Թբիլիսիի քաղաքապետը հայտնել է մետրոյում տեղի ունեցած փլուզումից 14 տուժածների մասին

Հունվարի 30-ի առավոտյան Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում կախովի առաստաղի քանդվելու հետեւանքով տուժածների թիվը հասել է 14-ի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ տուժածների բուժման ծախսերը կստանձնի Թբիլիսիի քաղաքապետարանը: Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ տուժածների թվում կան անչափահասներ:

Ականատեսները լրագրողներին պատմել են, որ առաստաղը փլվել է այն պահին, երբ հարթակի վրա գտնվում էին գնացքի ժամանմանն սպասող մարդիկ: ԶԼՄ-ները նշում են, որ կայարանը վերանորոգվել էր անցյալ տարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս