
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել «կրեմլյան զեկույցին» վերաբերվել առանց հույզերի

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը կոչ է արել հունվարի 29-ին հրապարակված «կրեմլյան զեկույցին» վերաբերվել առանց հույզերի եւ ընդգծել է, որ փաստաթուղթը պատժամիջոցների ցուցակ չէ։
«Դա ընդամենը զեկույց է, որը պահանջվում է օրենքով եւ պատրաստվում է ֆինանսների նախարարության եւ Պետական դեպարտամենտի կողմից, իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսն, ունենալով այդ զեկույցը, ընդունում է որոշում, թե ինչ անի դրա հետ: Ես կասեի. հարկ չկա, որ հույզերը գերիշխեն, խոսքը նոր պատժամիջոցների մասին չէ, այլ ընդամենը զեկույցի»,- հունվարի 30-ին ասել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանում կայացած հարցազրույցում:
Դեսպանն ընդգծել է, որ զեկույցն իրենից ներկայացնում է պարզապես այն անձանց ցուցակը, ովքեր ազդեցություն ունեն Ռուսաստանում: «Ոչինչ ավելի»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: