Բաժիններ՝

Սաուդյան արշավի շրջանակներում բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել. Reuters

Սաուդցի այն արքայազնները, նախկին նախարարներն ու ձեռնարկատերերը, որոնք ձերբակալվել էին կոռուպցիայի դեմ պայքարի արշավի շրջանակներում, լքել են Ritz Carlton հյուրանոցը: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով էր Ռիադի մի աղբյուր։

Առկա տեղեկատվության համաձայն, վերջին օրերին Ritz Carlton-ը լքել են արքայազն Ալ Վալիդ բեն Թալյալը, MBC մեդիահոլդինգի սեփականատեր Ալ Վալիդ ալ Իբրահիմը, կալանքից ազատ Է արձակվել նաեւ Saudi Binladin Group շինարարական հոլդինգի ղեկավար Բաքր բեն Լադենը:

Հունվարի 24-ին էր Ռիադը հայտարարել էր հետաքննության ավարտվելու մասին, որով անցել են թագավորության տասնյակ բարձրաստիճան հպատակներ: Հաղորդվել է, որ մինչդատական կարգավորմանը համաձայնել է ձերբակալվածների մեծամասնությունը: 95 կասկածյալների գործեր հանձնելու են դատախազություն, նրանք կկանգնեն դատարանի առաջ, հայտարարել են իշխանությունները: Թե ուր են տեղափոխել իշխանությունների հետ գործարքից հրաժարվածներին, չի նշվում:

Նոյեմբերի սկզբին Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի գլխավորությամբ, էր Ռիադի Ritz Carlton հյուրանոցում կալանքի տակ էր առել թագավորական ընտանիքի տասնյակ անդամների, պետծառայողների եւ ձեռնարկատերերի՝ նրանց մեղադրելով ֆինանսական եւ պաշտոնեական հանցագործությունների մեջ:

Ընդհանուր առմամբ հարցաքննվել է ավելի քան 300 մարդ: Ինչպես հայտարարել է գահաժառանգը, մեղադրյալների 95 տոկոսը համաձայնել է գործարքին՝ իրենց ակտիվների մի մասը փոխանցելով իշխանություններին՝ հասցված վնասի հաշվին, որը վերջին տարիներին հասել էր 100 մլրդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս