
Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի ԼՂ հակամարտության կարգավորմանը

Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ գոտու մյուս ձգձգված հակամարտությունների կարգավորմանը: «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն:
«ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն ենք դարձնելու Ուկրաինայի ճգնաժամի և ԵԱՀԿ գոտու ձգձգված հակամարտությունների` Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Վրաստան, կարգավորմանը»,- ասել է Իտալիայի ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ իրենց համար առաջնահերթություն է լինելու ուկրաինական ճգնաժամը լուծելու որոշումների փնտրտուքներին աջակցելը: