
«Արթիկ» ՔԿՀ այցելած քաղաքացու գրպանից թմրանյութ են գտել

2018 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել հիմնարկ այցելած քաղաքացի Մ. Ս.-ին, որի վերնահագուստի աջ գրպանից հայտնաբերել և առգրավել են ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել դեղին պոլիէթիլենով փաթեթավորված երկու փաթեթ:
Առաջինում առկա էր մուգ դարչնագույն յուրահատուկ սուր հոտով, ընդհանուրը 5,3 գրամ քաշով կոշտ զանգված, իսկ երկրորդում` 1,2 գրամ քաշով նույնատիպ զանգված:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: