«Չելսին» չի վաճառի Ազարին «Մանչեսթեր Սիթիին»՝ նույնիսկ 200 մլն ֆունտի դիմաց
«Չելսին» մտադիր չէ վաճառել կիսապաշտպան Էդեն Ազարին «Մանչեսթեր Սիթիին»: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, լոնդոնցիները կհրաժարվեն նույնիսկ 200 մլն ֆունտի չափով առաջարկից, եթե այդպիսին լինի «քաղաքայինների» կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ. ամռանը «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է Ազարի համար «Չելսիին» առաջարկել 150 մլն ֆունտ: Իբր «քաղաքայինների» գլխավոր մարզիչ՝ Պեպ Գվարդիոլան Էդենին դարձրել է ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը: Իր հերթին՝ «Չելսիի» ղեկավարությունը հույս ունի պայմանավորվել բելգիացու հետ նոր պայմանագրի վերաբերյալ և առաջարկում է նրան համաձայնագիր շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով:
Նշենք, որ «Ռեալը» նույնպես պլանավորում է ստորագրել կիսապաշտպանին 2018թ. ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում Ազարն ԱՊԼ-ում անցկացրել է 20 խաղ, խփել է 8 գոլ և կատարել է 2 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը