Բաժիններ՝

Թուրքական ԶՈՒ-ն հրթիռակոծել են Աֆրինի Նեբի-Հուրի ամրոցը

Թուրքական զինված ուժերը հրթիռակոծել են սիրիական Աֆրինում գտնվող Նեբի-Հուրի ամրոցը: Այս մասին հայտնում է թուրքական anfturkce.net-ը: Նեբի-Հուրին գտնվում է Աֆրինի Շերա և Բիբիլ շրջանների միջև և համարվում է Աֆրինի ամենահին բնակավայրերից մեկը:

Թուրքական օդուժը օրեր առաջ թիրախավորել էր նաև Այն-Դարայի Ք. ա. 13-րդ դարում կառուցված հնագույն տաճարը:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031